Բելգիական Wittamer ընկերության շոկոլադագործը Զատիկի տոնին հերթական քաղցր գլուխգործոցն է ստեղծել։ Այս անգամ Զատիկի ձուն էկզոտիկ մրգի տեսք է ընդունել, որը բոլորն ուզում են փորձել։
Իր նոր ստեղծագործությունը շեֆ-հրուշակագործը բառացիորեն կտոր-կտոր հավաքել է։ Զատիկի ձուն զարդարում են ապելսինի ցուկատի կտորները, որոնց մի մասը պատված է շոկոլադով։
Շոկոլադագործն ասում է, որ այդ քաղցր ձուն բառացիորեն հալչում է բերանում։ Յուրաքանչյուր նման ձուն կշռում է մոտ մեկ կգ։ Խանութն արդեն վաճառել է ավելի քան 100 նման ձու, հաղորդում է NTDTV-ն։
Հրուշակագործները նաեւ հսկայական չափերով էկզոտիկ ձու են ստեղծել, որը ծառայում է որպես գովազդ։





























