ԵՏՄ-ի եւ Վիետնամի միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին բանակցությունները մտել են ավարտական փուլ, մնացել է քննարկել արդյունաբերական վերամշակման եւ ծառայությունների մատուցման հարցերը։ Այս մասին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է Վիետնամ կատարելիք իր այցիաի առաջ այդ երկրի լրատվամիջոցներին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
ՌԴ վարչապետը նշել է, որ այդ փաստաթուղթը կարող է դառնալ առաջին համաձայնագիրը ԵՏՄ-ի եւ երրորդ երկրի միջեւ։ «Ըստ էության, Վիետնամի համար հասանելի կդառնա ոչ միայն Ռուսաստանի, այլեւ մեր գործընկերներիների շուկան»,-ասել է Մեդվեդեւը։





























