Չինաստանի կենտրոնական Հունան նահանգում ջրհեղեղի հետեւանքով ավելի քան 240 հազար մարդ է տուժել: Հորդառատ անձրեւների հետեւանքով կտրուկ բարձրացել է լճերի ու գետերի ջրի մակարդակը: Նահանգում ջրի տակ են մնացել ճանապարհներն ու գյուղատնտեսական հողատարածքները, վնասվել են էլեկտրահաղորդման գծերը, խախտվել է տրանսպորտի աշխատանքը: Որոշ բնակելի վայրեր ամբողջությամբ կտրվել են արտաքին աշխարհից:

Տեղի իշխանությունները 15 հազար մարդու տարհանելու րոշում են կայացրել: Օդերեւութաբանների կանխատեսումներով առաջիկա օրերին նահանգում կրկին անձրեւներ են սպասվում: Փրկարար աշխատանքները շարունակվում են, հաղորդում է «Ռոսբալտը»: