Ֆրանսիական Ալպերում կործանված Airbus A320-ի երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցը համացանցում «Օդային սատանա» կեղծանունն էր օգտագործում: Այս մասին գրում է Bild am Sonntag-ը:

Նշում է, որ այդ անվամբ նա իր համակարգչից համացանց է մտել մարտի 15-23-ն ընկած ժամանակահատվածում:

Ըստ Gazeta-ի, ավելի վաղ հաղորդվում էր, որ Անդրեաս Լյուբիցը համացանցում տեղեկություններ է փնտրել անձնակազմի խցիկի դռների եւ դրանց պաշտպանության մասին: Դատախազի խոսքով, դա հայտնի է դարձել Լյուբիցի անձնական համակարգչի ուսումնասիրության արդյունքում: Նշվում է, որ նա համացանցում նաեւ ինքնասպանության միջոցներ է որոնել:

Մարտի 24-ին Ֆրանսիայում ուղեւորատար Airbus A320 ինքնաթիռի կործանման հետեւանքով 150 մարդ է զոհվել: