Ռուսաստանի ղեկավարության որոշման համաձայն, շաբաթ շարունակվել են Եմենից ռուսաստանցիների, ԱՊՀ երկրների եւ մի շարք այլ պետությունների քաղաքացիների տարհանման աշխատանքները:

«Տարհանվածների մեջ, մասնավորապես, Ռուսաստանի 67 քաղաքացիներ կան, ինչպես նաեւ 245 քաղաքացիներ Բելառուսից, Ուկրաինայից, Ղազախստանից, Հայաստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից, Մոլդովայից, Ղրղըզստանից, ինչպես նաեւ Կուբայից, Եգիպտոսից, Սիրիայից եւ Եմենից»,- գրում է «Ինտերֆաքս»-ը: