Ավանում տան փլուզվելու հետեւանքով հիվանդանոց տուժածն այսօր՝ ապրիլի 6-ի առավոտյան, մահացել է:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գագիկ Մանուկյանը:

Նա նշեց, որ հիվանդը ընդունվել էր ծայրահեղ ծանր վիճակով, գտնվում էր Վերակենդանացման բաժանմունքում, ուներ բազմաթիվ վնասվածքներ, որոնք անհամատեղելի էին կյանքի հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  ապրիլի 5-ին, ժամը 18:55-ին ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի 6-րդ փողոցի տներից մեկից պայթյունի ձայն է լսվել, որից հետո տունը մասամբ փլուզվել է: Այս մասին տեղեկացնում է Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Աղբյուրի փոխանցմամբ, կա մեկ տուժած: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տունն ամբողջությամբ փլուզվել է: Տուժած Հ. Կ.-ն հոսպիտալացվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: