Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին մեղադրել է երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին, որը, նրա կարծիքով, ընդդիմադիր է դարձել կառավարությանը:
«Ես մի քանի անգամ ընդգծել եմ նրա (Մարգվելաշվիլիի) քաղաքական ոչ կոռեկտությունը, երբ նա նախագահական ընտրությունների հենց հաջորդ օրը հակադրվեց իր թիմին: Նման բան չի եղել քաղաքականության համաշխարհային պատմության մեջ: Ես հիմա էլ կարող եմ հասարակությանը հիշեցրել որ նախագահը փոխադրվեց պալատ, վետո դնելու նրա նորաձեւությունը, նրա կամակորությունները Նյու յորք այցի հետ կապված... Ըստ էության, նա ընդդիմադիր է իր թիմին եւ չի հայտնում այդ մասին, թեեւ բոլոր իր քայլերով ապացուցում է դա»,-հայտարարել է Իվանիշվիլին իր հեռուստահաղորդման ժամանակ:
Ավելի վաղ Իվանիշվիլին բազմիցս քննադատել է Վրաստանի նախագահին: Մասնավորապես, նա մեղադրել է Մարգվելաշվիլիին այն բանում, որ վերջինս իբր մրցակցում է կառավարության եւ խորհրդարանի հետ եւ դրանով խանգարում նրանց աշխատել: Այդ հայտարարությունից հետո իշխող կոալիցիայի ներկայացուցիչների մեծամասնությունը պաշտպանել են նախկին վարչապետի կարծիքը: Բացի այդ, ավելի վաղ Իվանիշվիլին իր հերթական հարցազրույցի ժամանակ դժգոհություն էր հայտնել Մարգվելաշվիլիից, որ նա բոլոր դեպքերում փոխադրվեց Թբիլիսիի կենտրոնում գտնվող նախագահական պալատ, որը կառուցել է նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:





























