Մարոկկոյի հանգստավայրերից մեկում մահացել է հայտնի մոդելավորող Ֆրանչեսկո Սմալտոն։ Նա մահացել է ապրիլի 5-ին 88 տարեկան հասակում։
Դիզայները վախճանվել է քնի մեջ Մարաքեշ քաղաքի Mamounia հյուրանոցի իր համարում։ Սմալտոն հաճախ էր լինում Մարոկկոյում եւ տասնամյակներ շարունակ եղել է թագավոր Հասան 2-րդի անձնական դերձակը։
Սմալտոն ծնվել է 1930թ. կահույքագործի ընտանիքում։ Իր առաջին կոստյումը նա կարել է 14 տարեկան հասակում եւ երիտասարդ տարիքում աշխատել է Փարիզի նորաձեւության տներում, գրում է Lenta.ru-ն։
1962թ. նա Փարիզում ստեղծեց սեփական ընկերությունը, որը մասնագիտացված էր տղամարդկանց կոստյումներ կարելու գործում։





























