Վրաստանի իրավապահ մարմինները փնտրում են հանցագործին, որը կրակահերթ էր բացել Թբիլիսիում պարեկային ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, ինչի հետեւանքով նրանցից մեկը մահացել էր, իսկ մյուսը ծանր վիրավոր է։
Ապրիլի 5-ի գիշերը ոստիկանները Թբիլիսիի ծայրամասում փաստաթղթերը ստուգելու նպատակով անցնող մի մեքենա էին կանգնեցրել։ Վարորդը կարկ էր արձակել, ծանր վիրավորել երկու ոստիկանների եւ դիմել փախուստի։
Վրաստանի դատախազությունը պարզել էր չարագործի ինքնությունը. վերջինս 1977թ. ծնված Շալվա Աբուլաձեն է, որը նախկինում հետախուզման մեջ էր գտնվում Բորժոմիում ոստիկանների վրա հարձակվելու համար, տեղեկացնում է «Նովոստի Գրուզիա»-ն։
Վրաստանի ՆԳՆ հատուկ կոչ է արել ազգաբնակչությանը՝ հանցագործին գտնելու նպատակով համագործակցել իրավապահների հետ եւ հիշեցրել է, որ չարագործը զինված է։





























