Ադրբեջանում դպրոցական ուսուցիչը շտապօգնություն է կանչել ու դանակահարել շտապօգնության բժշկին ու վարորդին:
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով «Ենի Մուսավաթ»-ը, միջադեպը տեղի է ունեցել Սաֆիքյուրդ գյուղում:
Տեղեկատվության համաձայն, շտապօգնությունը կանչել է գյուղի բնակիչ 34-ամյա Ռամին Չիրագովը, եւ հենց ինքն էլ դանակով հարձակվել ժամանանած մեքենայի վարորդ Նովրուզ Մամեդովի վրա ու հարվածներ հասցրել վզի հատվածում:
Վարորդին, բարեբախտաբար, հաջողվել է դուրս պրծնել չարագործին ձեռքից ու փախչել: Իսկ ահա շտապօգնության բժիշկ 61-ամյա Ամին Ջաբարի բախտը չի բերել, ով եղել է մեքենայի մեջ: Հանցագործը դանակի 17 հարված է հասցրել նրան:
Երկու տուժածներն էլ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:
Հանցագործը ձերբակալվել է: 34-ամյա Ամին Չիգարովը դպրոցում ինֆորմատիկայի ուսուցիչ է աշխատում եւ հոգեբանության հետ կապված խնդիրներ ունի:





























