NEWS.am-ի հայտնի է դարձել, որ Սեւան-Երեւան մայրուղու վրա գտնվող ցեմենտի վաճառքի կետի հատվածում ապրիլի 5-ի երեկոյան տղամարդու դիակ է հայտնաբերվել: Նրան գտել են պահակատանը:

Դիակի վրա եղել են բռնության հետքեր, սակայն թե ինչ հանգամանքներում է մահացել, դեռ հայտնի չէ:

Հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն: Տղամարդը 44 տարեկան է եղել: Այլ մանրամասներ մեզ դեռեւս չհաջողվեց պարզել: