Կաթնամթերք արտադրող ռուսական ընկերությունները նամակ են գրել երկրի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչին՝ խնդրելով խստացնել ՌԴ ներկրվող ապրանքների նկատմամբ վերահսկողությունը։ «Սոյուզմոլոկո» ասոցիացիան գյուղատնտեսության նախարարից եւ փոխվարչապետից խնդրում է ներկրվող ապրանքների պատժամիջոցային ցուցակում ընդգրկել նաեւ բուսական յուղերի հիմքից պատրաստված պանրանման արտադրանքի ներկրումը։
Ասոցիացիան կարծում է, որ բուսական յուղերի հիմքից պատրաստված պանրանման արտադրանքի տակ Ռուսաստան է ներկրվում եվրոպական ծագման պանիր։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը, ի պատասխան եվրոպական պատժամիջոցների, 2014թ. օգոստոսին հայտարարել էր ԱՄՆ-ից, Եվրամիությունից, Ավստրալիայից, Կանադայից եւՆորվեգիայից մսամթերքի, միրգ-բանջարեղենի, ծովամթերքի, կաթնամթերքի եւ սառեցված ձկան մատակարարման արգելքի մասին։





























