Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (HDP) կուսակցության նախընտրական ցուցակը մինչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնելը քննարկել է Աբդուլլահ Օջալանի եւ PKK-ի ղեկավարության հետ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ HDP-ի պատվիրակությունը նախընտրական ցուցակում ներկայացված պատգամավորների թեկնածուների ցանկի հետ կապված այցելել է Իմրալը բանտում ցմահ ազատազրկված PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլլահ Օջալանին։
Օջալանի հետ հանդիպումից հետո HDP-ի մի խումբ անդամներ այցելել են նաեւ Հյուսիսային Իրաքի Քանդիլի լեռներում գտնվող PKK-ի ճամբարներ եւ այնտեղ էլ քննարկել նախընտրական ցուցակի թեկնածուների հարցը։
Նշենք, որ HDP-ն որոշում է կայացրել, որ Ստամբուլում հայ համայնքից թեկնածու է առաջադրելու Կարո Պայլանին։
Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2015-ի հունիսի 7-ին։





























