Սլիվենում կողք-կողքի տարբեր ազգությունների ներկայացուցիչներ են ապրում: Ըստ բուլղարական Sliven News կայքի, այս մասին հայտարարել է Սլիվենի քաղաքապետ Կոլյո Միլեւը:

«Սլիվենում ապրում են ե՛ւ բուլղարներ, ե՛ւ գնչուներ, ե՛ւ հայեր, ե՛ւ շատ այլ ազգությունների ներկայացուցիչներ: Կարծում եմ՝ Սլիվենի միջէթնիկական խաղաղությունը խախտել չհաջողվեց: Վերջին իրադարձություններին շատ մեծ ուշադրություն են դարձնում: Ցանկացած քաղաքում, ցանկացած շրջանում կարելի է խնդիրներ գտնել: Իհարկե, դրանք պետք է լուծվեն, եւ դա Բուլղարիայի պարտքն է բոլոր ազգությունների իր քաղաքացիների առջեւ»,- մեկնաբանելով բուլղարական հեռուստաալիքներից մեկի եթերում հեռարձակված ռեպորտաժը, որտեղ մի գնչու երեխա բողոքել է քաղաքի խնդիրներից:

Նշենք, որ Սլիվենը Բուլղարիայի՝ տնտեսապես ամենից անապահով քաղաքներից է: 2000-ական թվականներին քաղաքի բնակչությունը 9%-ով կրճատվել է: