ԱՄՆ Հանրապետական կուսակցության կողմից նախագահի հավանական թեկնածու, Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը 2009թ. քվեաթերթիկի վրա իր ազգային պատկանելիության տողում պատահաբար նշել է , որ ինքը լատինամերիկացի է, սակայն այդ մասին  հայտնի է դարձել միայն հիմա։ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի կրտսեր եղբոր սխալի մասին հայտնել է New York Times-ը։

Թվիթերի իր էջում քաղաքական գործիչը խոստովանել է իր սխալը։ «Չեմ կարծում, թե ես որեւէ մեկին խաբել եմ»,- գրել է նախկին նահանգապետը։ Նշենք, որ Ջեբ Բուշի կինը մեքսիկուհի է, ինքը՝ Բուշը, ազատ խոսում է իսպաներեն եւ 2 տարի ապրել է Վենեսուելայում, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Հանրապետականները հույս ունեն Բուշի թեկնածության շնորհիվ շահել ԱՄՆ լատինաամերիկյան ընտրազանգվածների ձայները, որոնց մեծ մասը ավանդաբար պաշտպանում է դեմոկրատներին։