Նորվեգիայի Քրիստիանսաննա կենդանաբանական այգում այծքաղը պոզահարել է ցանկապատի մեջ արգելափակված ընձուղտին եւ սպանել նրան։ Այս մասին գրում է Verdens Gang-ը։ Միջադեպը տեղի է ունեցել այցելուների աչքերի առաջ։ Ականատեսների վկայությամբ մարդիկ ամենուր լաց էին լինում։
Կենդանաբանական այգու աշխատակիցները նշել են, որ ընձուղտը դեռ կենդանի էր, երբ անասնաբույժը ժամանել էր դեպքի վայր, սակայն կենդանուն փրկել չի հաջողվել։ Այգու ղեկավարությունը ներողություն է խնդրել այցելուներից։
Որոշ ականատեսներ հայտնել են, թե միջադեպի պահին դեպքի վայրում աշխատակիցներ չեն եղել։ Իսկ կենդանաբանական այգու ղեկավարությունը հայտնել է, որ 2 աշխատակից բավական արագ ժամանել են դեպքի վայր։





























