Նավթի գների անկումը ազդել է ԱՄՆ «էներգետիկ կենտրոններում»՝ (այն վայրերում, որտեղ տեղակայված են էներգետիկ բիզնեսով զբաղվող  ընկերությունները) անշարժ գույքի գների վրա։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Green Street Advisors LLC-ի հետազոտությունը։

Հունիսից սկսած՝ նավթի համաշխարհային գները նվազել են 50 տոկոսով, եւ դա հարկադրել է ներդրողներին փոխել իրենց պլանները, գրում է պարբերականը։ Գերազանցապես վարկով գնած անշարժ գույքը էժանանում է։ Ընկերությունների համար շատ դժվար է վերաֆինանսավորել իրենց վարկերը, որոնք ձեւակերպվել էին, երբ նավթն արժեր 100 դոլար, գրում է Gazeta-ն։

Վարկատուները ավելի պահանջկոտ են դարձել հատկապես նավթի ոլորտից կախում ունեցող վարկառուների նկատմամբ։ «Դա կարող է դժվարություններ առաջացնել վարկառուների մոտ, որոնց անհրաժեշտ է վերաֆինանսավորել հիփոթեքային վարկերը այնպիսի վայրերում, ինչպիսիք են Թեքսասն ու Հյուսիային Դակոտան»,- մեջբերում է Bloomberg-ը NewOak Capital LLC-ի գործադիր տնօրեն Անդրեա Բրայնի խոսքը։