Ռուսաստան-Եվրահանձնաժողով-Ուկրաինա եռակողմ ձեւաչափով բանակցությունները գազի շուրջ տեղի կունենան Բեռլինում, ապրիլի 14-ին: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Աննա Կաիսա Իտկոնենը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Ես կարող եմ հաստատել, որ եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա հաջորդ շաբաթ Բեռլինում, այսինքն ապրիլի 14-ին»,-ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովը մոտ ժամանակներս չի սպասում Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսում, մասնավորապես մինչեւ Ուկրաինայի հարցում ՄԻնսկյան պայմանավորվածությունների կատարումը, բայց արդեն պատրաստ է պայմաններ ստեղծել հետագա շփումների համար: