Հայաստանում 12-ամյա պարտադիր կրթության մասին օրինագծի շուրջ քվեարկությունը հետաձգել են մինչեւ ապրիլի 8-ը: Այս մասին որոշումը կայացվել է խորհրդարանի ապրիլի 7-ի նիստի ժամանակ:

Նշենք, որ անհապաղ քվեարկության մասին պնդում էր ՀՀԿ խմբակցությունը: Միաժամանակ, այլ խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ շտապողականությունը կվնասի նման հիմնարար օրենքին: «Լավ, կընդառաջենք ու եւս մեկ օր կտանք: Այդ ընթացքում կրթության հանձնաժողովը հանդիպման կհրավիրի Կրթության նախարարին եւ կհամաձայնեցնի վերջնական խմբագրումը» հայտարարել է խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը:

Նշենք, որ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունները ենթադրում են 2017 թվականից 12-ամյա պարտադիր կրթություն (միջին կամ միջին մասնագիտական)՝ ներկայում գործող 9-ամյայի փոխարեն: