Հանրապետության տարածքում` ապրիլի 8-ի երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ:

Քամին՝ հարավային 5-10 մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 8-9-ին կբարձրանա 4-5 աստիճանով:

ՏԿԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +23+25 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +12+17,

Կոտայքում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +12+17,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +12+17,

Լոռիում՝  գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +15+20,

Տավուշում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝  +20+24,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +12+17,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +20+24,

Արարատում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +22+26,

Արմավիրում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +22+26,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +12+17,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +22+26,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +20+25,

Սյունիքի նախալեռներում՝ +2+7, ցերեկը՝ +17+22,

Lեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝  +18+23: