Քիչ առաջ ՀՀ ոստիկանության համակարգում բարձրաստիճան պաշտոնյաներ են ազատվել զբաղեցրած պաշտոնից:

NEWS.am-ի տեղեկություններով, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ազատել է Պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմիկ Մկրտումյանին եւ Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանին:

Նրանց ազատման պատճառների մասին դեռ չի նշվում: NEWS.am -ի տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից: