Շիրակի մարզի ոստիկանապետ է նշանակվել Գրիշա Ամիրխանյանը: NEWS.am-ի տեղեկություններով, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն արդեն ստորագրել է նշանակման հրամանը։

Մինչ այս Գրիշա Ամիրխանյանը Արաբկիրի բաժնի պետն էր:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանը ազատվել է աշխատանքից եւ ուղարկվել կադրային ռեզերվ: