Ազատամարտիկ, այսօր ձերբակալված Պավել Մանուկյանը հացադուլ է հայտարարել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Քիչ առաջ այցելեցի Ձերբակալվածների պահման վայր եւ այնտեղ հանդիպեցի Ժիրայր Սեֆիլյանին, Գարեգիկ Չուգասզյանին, Վարուժան Ավետիսյանին, Գեւորգ Սաֆարյանին եւ Պավել Մանուկյանին:
Մանուկյանը տեղեկացրեց, որ հացադուլ է հայտարարել: Ես նրան խնդրեցի նման քայլի չգնալ, բայց Մանուկյանն ասաց, որ կայացրել է վերջնական որոշում:
Եւ Պավել Մանուկյանը, եւ մյուսները իրենց ձերբակալությունը համարում են ապօրինի եւ տրամադրված են վճռական»,- գրել է ընդդիմադիր պատգամավորը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հայտարարությամբ է հանդես եկել «100-ամյակն առաց ռեժիմի» շարժումն ապրիլի 7-ին հայտարարել է, որ առավոտյան ժամը ժամը 6:35-ի սահմաններում Հիմնադիր խորհրդարանի շենք են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ եւ խուզարկություն են իրականացնում: Խուզարկություններ են անցկացվել նաեւ ՀԽ անդամների տներում, որից հետո բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանը (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր), Հովհաննես Ղազարյանը, Արամ Հակոբյանը, Գեւորգ Սաֆարյանը։
Ձերբակալվածները 5-ն են՝ Ժիրայր Սեֆիլյան, Վարուժան Ավետիսյան, Գեւորգ Սաֆարյան, Պավել Մանուկյանը եւ Գարեգին Չուքասզյան։





























