ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու առաջարկն ուժի մեջ է, թեեւ Եվրոպայի կողմից պատասխան դեռ չկա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Մոսկվայում համատեղ ասուլիսի ժամանակ:

«Առաջարկները մնում են սեղանին… Ցավոք, դեռեւս հռչակված այդ նպատակների իրականացմանն ուղղված պրակտիկ աշխատանքներ սկսելու մեր առաջարկներինԲրյուսելն այնքան էլ ակտիվորեն չի արձագանքում»,-ասել է Լավրովը: