Հանրապետության տարածքում` ապրիլի 9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Քամին՝ հարավային 5-10 մ/վրկ. արագությամբ, սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ. արագությամբ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 9-10-ին կբարձրանա 5-7 աստիճանով:
ՏԿԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +25+27 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +18+23,
Կոտայքում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +18+23,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +18+23,
Լոռիում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +20+24,
Տավուշում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+27,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +18+23,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +20+25,
Արարատում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +23+27,
Արմավիրում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +23+27,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +18+23,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +23+27,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +25+30,
Սյունիքի նախալեռներում՝ +7+12, ցերեկը՝ +20+24,
Lեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +20+24:





























