USAID-ը եւ UNICEF-ը Հայաստանի կառավարությանը կօգնեն կյանքի կոչել երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելու ծրագիրը։ Այս մասին խորհրդարանում ապրիլի 8-ին հայտարարեց ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանը։
Մինչեւ 2015թ. օգոստոս Կառավարությունը պատրաստվում է մոտ 2 տասնյակ իրավական ակտ ընդունել երեխաների համար վերականգնողական աշխատանքներ կազմակերպելու, նրանց երկարացված օրվա կենտրոններում տեղակայելու եւ այլ հարցերում։ «Մեր նպատակն է երեխաներին պահել ընտանիքներում, երբ նա հնարավոր է»,- ընդգծել է նախարարը։
Դրա համար միջազգային գործընկերները կօգնեն գնահատել հանրապետության մանկատների սաների պահանջները եւ նրանց համար անհրաժեշտ վերականգնողական ծրագրեր կազմել։




























