Հայաստանի զարգացած լեռնահանքային արդյունաբերություն ունեցող մարզերում՝ Սյունիքում եւ Լոռիում, քաղցկեղով հիվանդությունների մակարդակն ամենաբարձրը չէ։ Այս մասին ապրիլի 8-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին։
Նրա խոսքով՝ առաջին տեղում Երեւանն է, հետո՝ Կոտայքի մարզը, իսկ Լոռու եւ Տավուշի մարզերը զբաղեցնում են 3-րդ եւ 4-րդ տեղը։ Այդուհանդերձ լեռնահանքերի եւ դրանց թափոնների թաքստոցների հետազոտությունները շարունակվում են։ Այսպես, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի գոտում ջրի, հողի եւ օդի նմուշներ են վերցնում։
«Այս տեղամասում ոչ մի շեղում չի նկատվում»,- վստահեցրել է նախարարը։




























