ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պլանավորում են այցելել ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան։ Ինչպես ԱՊԱ ադրբեջանական  գործակալությանը հայտնել է ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, այցը նախատեսված է մայիս-հունիսին։

«Հերթական այցը պլանավորում ենք մայիս-հունիսին։ Այդ նպատակով մենք կհանդիպենք եկող ամիս եւ կքննարկենք այցի կոնկրետ օրը»,- հայտարարել է Պոպովը։

Դիվանագետը նաեւ նշել է, որ նրանք աշխատում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման օրակարգի  նախապատրաստման հարցերով։

Պոպովը նաեւ անդրադարձել է վերջին օրերին տարածաշրջանում լարվածության սրմանը։ Նրա խոսքով՝ համանախագահները անհանգստացած են շփման գծում իրավիճակի սրացման պատճառով եւ կողմերին կոչ են անում պահպանել հրադադարի պահպանման ռեժիմը։