«Գահերի խաղեր» սերիալի նոր եթերաշրջանից առաջ դրա ցանցահենային տարբերակները համացանցից սկսել են կրկնակի հաճախ բեռնել։ Այս մասին գրում է The Telegraph-ը՝ վկայակոչելով Irdeto վերլուծական ընկերության տվյալները։

Ապրիլի 12-ն կայանալիք պրեմիերայից առաջ «Գահերի խաղեր»-ի ապօրինի բեռնումները, 2014թ. հետ համեմատած, մեծացել են 45 տոկոսով։

Միայն BitTorrent կայքի միջոցով փետրվարի 5-ից ապրիլի 5–ն ընկած հատվածում առաջին 4 եթերաշրջանները ներբեռնել են 7 մլն անգամ։ Սա աշխարհում ցանցահենային տարբերակով բեռնած սերիլաների համար ամենամեծ ցուցանիշն է, գրում է Gazeta-ն։

«Գահերի խաղերը» բեռնելու քանակով առաջին տեղում է Բրազիլիան՝ 935.99 բեռնում։