Ճապոնիայի իշխանությունները մտադիր են ապացուցել, որ կետերի սպանությունն անհրաժեշտ է գիտության զարգացման համար: Այս մասին գրում է The Guardian-ը:
Համապատասխան հայտարարությունն արել է Ճապոնիայի գյուղատնտեսության, անտառտնտեսության եւ ձկնային տնտեսության նախարար Եսիմասա Հայասին:
Ըստ Gazeta-ի, ավելի վաղ Ճապոնիան, ՄԱԿ-ի դատարանի որոշումից հետո, փոխել էր Անտարկտիկայում կետորսների առաքելության կանոնները: Քողարկվելով գիտահետազոտական գործունեության անվան ներքո, ճապոնացի կետորսները կետ էին որսում եւ օգտագործում այդ կենդանիների միսը, մասնավորապես, դպրոցական ճաշարաններում:
ՄԱԿ-ի միջազգային դատարանը սատարել էր Ավստրալիայի իշխանությունների դժգոհությանը, որոնք հայտարարել էին, որ ամեն տարի Ճապոնիան ապօրինաբար «փոքրիկ գծավոր» տեսակի ավելի քան 900 կետ է սպանում, որոնք ներառված են Կարմիր գրքում:





























