Բրազիլիայի հնդկացիները հարավամերիկյան այս հանրապետության մայրաքաղաքում՝ կոնգրեսի առջեւ, վրանային ճամբար են խփել՝ իրենց բողոքն արտահայտելով սահմանադրական բարեփոխումների դեմ, որոնք, նրանց պնդմամբ, սպառնում են իրենց հողերին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ակցիային մասնակցում է 1.5 բնիկ բրազիլացի, որոնք երկրի մոտ 200 էթնիկ խմբերի ներկայացուցիչներ են։ Նրանք ծիսական երգեր են երգում եւ պարում են խորհրդարանի շենքի մոտ։ Ակցիան կշարունակվի մինչեւ առաջիկա ուրբաթ, գրում է Notimex-ը։
Հնդկացիները դժգոհության պատճառը գործադիր իշխանության պլաններ են, որոնք ցանկանում են օրենսդիր իշխանությանը հանձնել հողերի սահմանագծման լիազորությունները։





























