Թուրքիայի իշխանությունները ապրիլի 24-ից առաջ պատրաստվում են կարեւոր այց իրականացնել ԱՄՆ։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն առաջիկա շաբաթ մեկնելու է ԱՄՆ՝ Հայոց ցեղասպանության հետ կապված ԱՄՆ պետքարտուղարի Ջոն Քերրիի հետ հանդիպման նպատակով։
Նշվում է, որ թուրքական իշխանությունները ԱՄՆ-ում ջանքեր են գործադրելու, որ Օբաման ապրիլի 24-ին չասի ցեղասպանությունը բառը։
Նշենք, որ հայտնի էր դարձել, որ Հռոմի Պապի ելույթից հետո թուրքական իշխանությունների մոտ անհանգստություն է առաջացել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հնարավոր է, հետեւի Պապի օրինակին եւ ասի ցեղասպանություն բառը։



























