Հարկավոր է երախտագիտություն հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս I Պապին, որը սարսափելի իրադարձություններն իր անունով կոչեց: Այս մասին «Gazeta Wyborcza» պարբերականում հրապարակված «Ց» տառով սարսափելի բառը» հոդվածում գրել է հրեական ծագմամբ լեհ հրապարակախոս Դավիթ Վարշավսկին:

«Կիրակի Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում անցկացված պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները կոչեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Նա ոչ մի նոր բան չասաց: Նույն բառերը հայկական Էջմիածնում դեռեւս 2001 թվականին արտասանել է Հռոմի Հովհաննես Պողոս II Պապը: Այդ իրադարձությունները ցեղասպանություն է ճանաչում պատմաբանների մեծ մասը, իսկ համապատասխան բանաձեւեր են ընդունել մի շարք երկրների խորհրդարաններ, ինչպես նաեւ Եվրախորհրդարանը (Իսրայելն ամոթալի բացառություն է):

Թուրքիայում դրան դիվանագիտական փոթորիկ հետեւեց: Անկարան հետ կանչեց Վատիկանում իր դեսպանին եւ հայտարարեց, որ մտածում է հետագա քայլերի մասին: Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հանդես եկավ հայտարարությամբ՝ Պապի խոսքերը «զրպարտություն» կոչելով:

Թուրքիան վախենում է Երրորդ Ռեյխի հետ համեմատությունից եւ փոխհատուցման պահանջներից, քանի որ Ցեղասպանություն հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի: Անկարան հայտարարում է, որ ցեղասպանությունների կանխարգելման եւ պատժի մասին ՄԱԿ-ի 1948 թվականի կոնվենցիան չի կարող վերաբերել 1915 թվականի իրադարձություններին: Սակայն կոնվենցիայի հեղինակը՝ լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը, հենվել է հենց Հայոց ցեղասպանության վրա, երբ սկսել է աշխատել իրավական փաստաթղթի վրա:

Ցնցող է այն, որ Թուրքիան խոստովանել է, որ խոսքը մահմեդականների եւ քրիստոնյաների միջեւ իրադարձությունների մասին է, այլ ոչ թե օսմանյան պետության եւ հայ քաղաքացիների միջեւ: Եթե այդպես է, ապա պատասխանատվությունը բոլոր մահմեդականների վրա է, այլ ոչ թե մի պետության, որը վաղուց այլեւս գոյություն չունի: Իսկ ներկայում մահմեդականների ձեռքից քրիստոնյաների կոտորածներն այն գործոններից էին, որոնք Պապին ստիպեցին նման հրապարակային հայտարարություն անել:

Թուրքիայի հունիսին նախանշված ընտրությունների քարոզարշավն է: Եվ իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը, որի վարկանիշն ընկնում է, ամեն ինչ անում է՝ ընտրազանգված գրավելու համար:

Միաժամանակ, Անկարան արդարացիորեն նկատեց, որ «ցեղասպանություն» բառը Պապը հետեւողականորեն չօգտագործեց: Նույն ելույթում նա հայտարարեց, որ «մյուս երկուսը [ցեղասպանությունները] իրականացվել են հիտլերիզմի եւ ստալինիզմի ռեժիմների կողմից»: Իսկ ավելի ուշ տեղի են ունեցել զանգվածային այլ հանցագործություններ Կամբոջայում, Ռուանդայում, Բուրունդիում:

Ակնհայտ է, որ ՄԱԿ-ի սահմանումը կատարյալ չէ, բայց այն շտկել հնարավոր չէ: Այդ պատճառով հարկավոր է խուսափել «ցեղասպանություն» բառի օգտագործումից՝ կոնվենցիայի հետ հակասության դեպքում, ինչպես դա, ամենայն հավանականությամբ՝ չիմանալով, արեց Պապը: Միաժամանակ, մենք պետք է նրան երախտագիտություն հայտնենք սարսափելի իրադարձություններն իր անունով կոչելու համար:

Ամեն դեպքում, չի երեւում, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է գնալ Պապի հետքերով եւ իրականացնել իր նախընտրական խոստումը: Իսկ Թուրքիան, անկասկած, Ֆրանցիսկոս I-ի խոսքերին բուռն արձագանքեց նաեւ այն պատճառով, որպեսզի հիշեցնի, թե ինչ կարող է արժենալ Անկարայի զայրույթը: Զոհերն այդպես չեն ճնշում»: