Ռուսաստանը1 մլն 309 հազար օտարերկրացու  արգելել է մուտք գործել իր երկիր։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ միգրացիոն ծառայության պետ Կոնստանտին Ռոմոդանովսկին ԱՊՀ միգրացիոն մարմինների ղեկավար խորհրդի հանդիպման հետնաբեմում։

«Այդ քանակից 8 հազարի համար մուտք արգելքը  կգործի 10 տարով։ Կամաց-կամաց մենք ստիպում ենք միգրանտներին հարգել մեր օրենքները»,- նշել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ռոմոդանովսկին  նպատակահարմար չի համարում այս պահին ներգաղթյալների համար համաներում հայտարարելը։ «Համաներումը կարելի կլինի դիտարկել այս տարվա ամռանը կամ աշնանը, ոչ շուտ»,- հայտարարել է նա։

ԱՊՀ անդամ երկրների միգրացիոն գերատեսչությունները դիտարկում են ԱՊՀ քաղաքացիների անվավեր փաստաթղթերի տվյալների միասնական  բազա ստեղծելու հարցը։ ԱՊՀ միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի փաստաթղթերում ասված է նաեւ, որ նիստին կքննարկվի ԱՊՀ երկրներում աշխատանքային միգրանտների համար էլեկտրոնային քարտեր ընդունելու վերաբերյալ նախագիծը։