ԱՄՆ բնակչուհին միջնակարգ դպրոցն ավարտել է 103 տարեկանում, հաղորդում է New York Daily News.-ը:
Վիսկոնսինի նահանգի 103-ամյա բնակչուհի Մարի Հանթը դպրոցը թողել է 90 տարի առաջ, որպեսզի հոգ տանի իր 8 կրտսեր եղբայրների ու քույրերի մասին:
«Սա այն էր, ինչ ես միշտ ցանկացել եմ անել: Ես դրա համար հնարավորություն չունեի, իսկ հիմա, 100 տարի անց, դա ստացվեց»,-հայտարարել է Հանթը, հաղորդում է Gazeta-ն:
Դիպլոմ ստանալու հանդիսավոր արարողությանը նա ներկայացել է սեւ թիկնոցով եւ ակադեմիական գլխարկով:
Պարբերականը նշում է, որ կինը մտադիր է քոլեջ ընդունվել:





























