Դուբայում կստեղվի դատարան, որտեղ կքննվեն բացառապես զբոսաշրջիկների կողմից թույլ տրված մանր իրավախախտումները, հաղորդում է Arabian Business պարբերականը:

Ըստ  այդմ, նոր դատարանն առաջին գործերը կքննի այս տարեվերջին:

Նման գործերի օրինակ կարող են լինել ալկոհոլի օգտագործումը, ոչ սթափ վիճակում մեքենա վարելը եւ այլ դեպքեր, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Պարբերականի աղբյուրի փոխանցմամբ՝ նման կառույցի ստեղծումը կարագացնի նման մանր իրավախախտումների քննությունը: