Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը եւս անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին Հռոմի Պապի հայտարարությանը։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը HDP-ի առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը քննադատել է Հայոց ցեղասպանության հետ կապված երկու կարեւոր հայտարարությունների հետ կապված թուրքական իշխանությունների արձագանքը։
«Իշխանությունները պետք է նախկինում տեղի ունենած իրականություններն ուսումնասիրեն։ Հռոմի Պապը բան է ասում, սրանք երեխու նման են արձագանքում։ Մարդ դժվարանում է հասկանալ։ Հասարակությանը բացատրեք, թե ինչպես է պետք առերեսվել հայկական իրականության հետ։ Դա մի թեմա է, որ պաշտոնապես պետք է պարզաբանվի։ Հայտարարելով, թե Պապին չեք ընդունում, հարցը չի լուծվելու»,-ասել է Դեմիրթաշը։





























