Թուրքիայի Մարդինի Արթուքլուի համալսարանում երկու խմբավորման միջեւ զինված բախում է եղել, որի հետեւանքով կա մեկ սպանված եւ 4 վիրավոր։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ապրիլի 16-ին, Մարդինի Արթուքլուի համալսարանում զինված բախում է տեղի ունեցել, որի պատճառներն ըստ նախնական տեղեկությունների, համալսարանի տեղափոխման աշխատանքների հետ կապված է եղել։
Համալսարանում պետք է տենդեր լիներ տեղափոխման աշխատանքների իրականացման համար, սակայն երկու մրցակից ընկերությունների ներկայացուցիչներ հենց համալսարանում վիճաբանել են ու սկսել կրակել միմյանց վրա։





























