2014-2015 թվականներին Հայաստանում ուսման վարձի փոխհատուցում կստանան սոցիալապես անապահով ուսանողների 2400 ընտանիքներ: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, լրագրողներին հայտնել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նա հիշեցրել է, որ գործող կարգի համաձայն, սոցիալական ապահովության համակարգում գրանցված ընտանիքների ուսանողներին կփոխհատուցվի ուսման վարձի 50-100 տոկոսը: Բացի այդ, 2013-ի օգոստոսին ընդունված կառավարության որոշման համաձայն հանրապետության բուհերը (եւ պետական, եւ մասնավոր) պետք է իրենց եկամուտների առնվազն 7 տոկոսը տրամադրեն ուսման վարձերի փոխհատուցմանը՝ ըստ առաջադիմության:
Եթե 2009-ին առավել բարեկեցիկ ընտանիքներից ուսանողները մոտ 4 անգամ ավելի շատ էին, քան ոչ հարուստ ընտանքիներից ուսանողները, ապա հիմա այդ ցուցանիշը հարթվում է, հավելել է նախարարը:





























