Իսրայելի եւ ԵՏՄ համատեղ հետազոտական խումբը եկել է այն եզրակացության, որ Իսրայելի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելը շահավետ է, եւ խումբը պատրաստվում է ամռանը այդ երկրներին ներկայացնել բանակցային գործընթացի մեկնարկի հանձնարարականը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է ԵՏՀ առեւտրային քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Տոչինը։
Նրա խոսքով մասնագետները հաշվարկել են, որ Իսրայելն ու ԵՏՄ 4 անդամները կկարողանան մեծացնել առեւտրատնտեսական համագործակցության ծավալներն ու որակը։
«Համատեղ ուսումնասիրող խումբը ընդհանուր առմամբ արդեն արել է հիմնական եզրակացությունները։ Ոչ ոք առարկություն չունի։ Փորձագիտական հայացքով մենք ազատ առեւտրի գոտի ձեւավորելը նպատակահարմար քայլ ենք համարում։ Դա շահավետ կլինի ե՛ւ Իսրայելի ե՛ւ ԵՏՄ-ի, ընդ որում, բոլոր անդամների համար, ։ Բանակցություններն այս հարցով դեռ չեն սկսվել։ Այս պահին մենք դեռ նախնական փուլում ենք գտնվում»,- ասել է նա։
Հետազոտող խմբի հանձնարարականների զեկույցը սկզբում պետք է ներկայացվի ԵՏՀ Խորհրդին, որի կազմում են անդամ երկրների փոխվարչապետները, իսկ դրանից հետո դրական որոշում ստանալու դեպքում Իսրայելի հետ բանակցություններ վարելու հարցը կփոխանցվի նախագահներին։


























