Հայաստանի նախագահի հայտարարությունն արտացոլում է հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը՝ մեկնաբանելով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը ցանկանում է կամուրջ դառնալ Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ:

«Նախագահի հայտարարությունն ընկած է Եվրամիության հետ մեր հարաբերությունների հիմքում: Մենք պահպանում ենք այդ ձգտումը եւ հույս ունենք, որ կարող ենք դա իրականացնել: Դրա համար բազմաթիվ նախադրյալներ կան, որոնց մասին բազմիցս է ասվել: Անկասկած, դա մեր նպատակներից մեկն է, եւ մենք աշխատում ենք դրա իրականացման ուղղությամբ»,- նշեց Նազարյանը: