2015թ. մարտը օդերեւութաբանական դիտարկումների պատմության մեջ ամենատաքն է եղել։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ օվկիանոսի եւ մթնոլորտի ուսումնասիրման ազգային վարչությունը։ Մասնագետները նշել են, որ անցյալ ամիս երկրագնդի վրա միջին ջերմաստիճանը 1880թ.-ից ի վեր ամենաբարձրն է եղել, գրում է «Ինտերֆաքս»-ը։
Մարտին մեր մոլորակի միջին ջերմաստիճանը Ցելսիսուսի սանդղակով 0.85 աստիճանով ավելի բարձր է եղել, քան 20-րդ դարի ընթացքում գրանցված միջին ջերմաստիճանը։
Բացի այդ, սովորականից տաք է եղել ոչ միայն մարտը, այլ նաեւ հունվարն ու փետրվարը։




























