«Երվարտեսիլ 2008»-ում Ուկրաինան ներկայացրած երգչուհի Անի Լորակն ամուսնացել է թուրք գործարար Մուրատ Նալքաքիօղլուի հետ։ Հարսանեկան արարողության ժամանակ Անի Լորակի երգերի հնչողության ներքո զույգը փոխանակվել է սպիտակ ոսկուց պատրաստված ամուսնական մատանիներով, որոնց վրա փորագրված էր «Մենք պատկանում ենք միմյանց» գրությունը։

Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, երիտասարդ զույգն այս շաբաթ կուղևորվի Թուրքիա, որտեղ երկօրյա հանգիստ կանցկացնի Անթալիայի «Ադամ և Եվա» բարձրակարգ հյուրանոցում, որը պատկանում է փեսայի հորը։

Նշենք, որ Լորակն ու իր ամուսինն ապրելու են երկհարկանի առանձնատանը, որը գտնվում է Կիևից 20 կմ հեռավորության վրա։ Այդ առանձնատունն էլ Նալքաքիօղլուի յուրօրինակ նվերն էր սիրելիին։