Daimler AG-ի ինժեներները պատրաստվում են մոտ ժամանակներս ձեռնարկել Smart նոր քրոսովերի ստեղծման աշխատանքները։

Նշենք, որ սուպեր մինի դասի մեքենաները աշխարհում առավել սիրված են դառնում։

Smart քրոսովեր ստեղծելու առաջին փորձը ձեռնարկվել էր դեռեւս 2005թ.։ Ներկայիս տեխնիկական նորարարության մանրամասները չեն հրապարակվում, սակայն հայտնի է, որ այդ մեքենան լինելու է բյուջետային, ինչը մակնիշն ավելի հասանելի կդարձնի ավտոսիրողների համար, գրում է Informing-ը։