Վարշավայի կենդանաբանական այգում սկանդալային միջադեպ է գրանցվել: Տեղի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել 32-ամյա տղամարդու նկատմամբ, որն անցել է արջերի ազատավանդակի ցանկապատի վրայով եւ հարձակվել Սաբինա անունով էգ արջի վրա:

Ըստ Rzeczpospolita-ի, գիշատիչը պատասխան հարված է հասցրել իրեն նեղացնողին՝ ստիպելով արագորեն դուրս փախչել ազատավանդակից: Դեպքի վայրում իրավախախտի արյունն են հայտնաբերել, սակայն նա փախուստի է դիմել:

Vesti-ի հաղորդմամբ, տղամարդուն տուգանք է սպառնում: Եթե նրան մեղավոր ճանաչեն, ստիպված կլինի 270 դոլարի չափով տուգանք վճարել: Ներկայում Սաբինան սթրեսային վիճակում է: Լեհ տղամարդու գործը դատարան է ուղարկվել: