Թուրքիայում Վրաստանի երկու քաղաքացու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել թանկարժեք իրեր գողանալու համար։
Թուրքիայում Վրաստանի փոխդեսպան Գելա Ջափարիձեի խոսքով, իրենք դատարանին տրամադրել են փաստաբան եւ թարգմանիչ։ Փոխդեսպանն ասել է, որ ներկայումս ձերբակալվածները գտնվում են Բոդրումի բանտում։ Ենթադրվում է, որ առաջին դատական քննությունը կկայանա սեպտեմբերին։
Հիշեցնենք, որ ըստ թուրքական Mynethaber-ի՝ Վրաստանի 2 քաղաքացիներ Թուրքիայում մտել են ոսկե զարդերի խանութ, եւ խնդրել վաճառողին զարդերից մեկը մոտիկից ցույց տալ։ Թուրք վաճառողի պնդմամբ՝ վրացի զբոսաշրջիկներից մեկը արագ գրպանն է դրել 3 հազար դոլար արժողությամբ մի զարդ։ Վաճառողը նշել է, որը ինքը նկատել է գողության փաստը, երբ տեսել է, որ հիշյալ զարդը անհետացել է։ Այդ ընթացքում վիճաբանություն է ծագել վրացի զբոսաշրջիկների եւ թուրք վաճառողի միջեւ, իսկ վաճառողին օգնության եկած թուրք ընկերները դաժան ծեծի են ենթարկել 2 վրացիներին, եւ հանձնել ժանդարմերիային։




























