Ամերիկյան PSC Motors ընկերության մշակած SP-200 SIN հիպերքարի հեղինակը, պարզվում է, «Բանգկոկից 15-ամյա պատանի է»՝ Jennarong Muengtaweepongsa անունով: Մեքենայի մասին տեղեկությունը հրապարակվել էր մայիսի վերջին, սակայն դիզայներական նախագծի հեղինակի անձին լրագրողները միայն այժմ են ուշադրություն դարձրել:
Ըստ Motor-ի, SP-200 SIN-ի մասին առաջինը գրողներից է բրիտանական Autocar հրատարակությունը: Ակնարկի հեղինակը պնդում էր, որ շփվել է PSC Motors-ի գործադիր տնօրենի հետ, ով պարզաբանել է, որ մեքենան մշակման փուլում է առնվազն 5 տարի: Սակայն հոդվածում չէր նշվում, թե ով է դիզայնի հեղինակը:































