Seat Ibiza Cupra-ն 1.4 լիտրանոց եւ 180 թիաուժ հզորությամբ շարժիչը կփոխարինի 1.8 լիտրանոց տուրբո շարժիչով, իսկ ավտոմատ փոխանցման տուփը՝ մեխանիկականով: Այս մասին գրում է Autocar-ը:

Անցյալ տարվա աշնանը նույնպիսի ուժային փոփոխության է ենթարկվել նաեւ Volkswagen Polo GTI-ը: Սակայն իսպանական ավտոարտադրողը մտադիր է Ibiza-ն Polo-ից ավելի հզոր դարձնել եւ արդեն բանակցություններ է վարում կոնցեռնի հետ:

Seat Ibiza Cupra-ի նախատեսվող բնութագրերի մասին առայժմ չի հաղորդվում: Թարմացված Cupra-ի շնորհանդեսը կկայանա մինչեւ այս տարեվերջ:

Ըստ Motor-ի, Cupra-ն նախորդ անգամ թարմացվել է 2012 թվականին: Այն ժամանակ մոդելը պահպանել էր 1.4 լիտրանոց շարժիչը, սակայն մի քանի վայրկյանով ավելի արագ էր զարգացնում 100 կմ-ը: