Ղրղզստանի Չալփոն Աթե քաղաքում, այսօր՝ հունիսի 3-ին, մեկնարկել է ԱՊՀ երկրների ՊՆ ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որի մասնակիցները ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի նախագահությամբ կքննարկեն բազմակողմ համագործակցության մոտ 20 հարց:

«Ռազմական համագործակցության պրակտիկան ցույց է տալիս, որ ԱՊՀ երկրների ՊՆ ղեկավարների խորհրդի գործունեությունը հետեւողականորեն ամուր հիմք է ստեղծում գործընկերային հարաբերությունների համար»,-ասել է Շոյգուն՝ բացելով նիստը:

Նրա խոսքով, ԱՊՀ ձեւաչափով փոխգործակցությունը ներառում է պրակտիկ հարցերի լայն շրջանակ, որոնք առնչվում են ԱՊՀ շահերին ու հաշվի են առնում նրա անվտանգ զարգացումը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը նույնպես մասնակցում է այդ նիստին: Ղրղզստանից հայ նախարարը մեկնելու է Տաջիկստան, որտեղ հունիսի 4-ին մասնակցելու է ՀԱՊԿ երկրների ՊՆ ղեկավարների խորհրդի նիստին: