Worldcarfans պարբերականի տրամադրության տակ են հայտնվել նոր սերնդի Audi A4-ի առաջին լրտեսական լուսանկարները:
Ըստ Motor-ի, դատելով լուսանկարներից՝ սեդանն ավելի երկար է լինելու, լուսարձակներն ավելի նեղ են լինելու, իսկ թափքին բարակ քրոմապատ գիծ է հայտնվելու:
Նոր սերնդի Audi A4-ը կառուցվելու է MLB մոդիֆիկացված հարթակի վրա: Նախնական տեղեկություններով, մեքենան առաջարկվելու է 1.4-3.0 լիտր ծավալով բենզինե շարժիչներով, 1.6, 2.0 եւ 3.0 լիտրանոց դիզելային շարժիչներով, ինչպես նաեւ 3 հիբրիդային մոդիֆիկացիայով:
Մոդելի շնորհանդեսը կայանալու է այս տարվա սեպտեմբերին, Ֆրանկֆուրտի ավտոսրահում:





























